Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Արևի ճառագայթների երկարատև ազդեցության հետևանքները

Կոփվելու նպատակով ամռանը արևային լոգանքներ ընդունելու և արևայրուքի մասին երազելով` մեծ մասամբ անտեսվում է Արեգակի ճառագայթների երկարատև ազդեցության հետևանքները: Արևայրուկը մաշկի պաշտպանական ռեակցիան է արևի ճառագայթների հանդեպ:

 

Ուլտրամանուշակագույն ճառագայթները մաշկի բջիջներում առաջացնում են ազատ ռադիկալներ, որոնք մաշկի վրա քայքայիչ ազդեցություն են թողնում: Արևային լոգանքի չարաշահումը կարող է հանգեցնել ոչ թե հանգստի, այլ` բուժման: Կոփվելու նպատակով առաջին 2-3 օրերին արևի տակ պետք է գտնվել մի քանի րոպե: Դա կնպաստի ուլտրամանուշակագույն ճառագայթների մեծ չափաբաժիններին օրգանիզմի նախապատրաստմանը, մաշկն աստիճանաբար կկոփվի և կպաշտպանվի այրվածքներից: Պետք է խուսափել արևի ամենաակտիվ ճառագայթման շրջանում` ժամը 11-17-ը արևի տակ գտնվելուց:

 

Մաշկը այրվելուց, վաղաժամ ծերացումից ու գրգռվածությունից պաշտպանելու համար պետք է օգտագործել պաշտպանիչ, սնուցող, մաքրող միջոցներ:

 

Չոր մաշկը մաքրելու համար խորհուրդ է տրվում դեմքը լվանալ հանքային ջրով: Ավելի լավ է հրաժարվել օճառից և օգտագործել հատուկ փրփուրներ կամ խոնավացնող միջոցներ: Չպետք է թողնել, որ դեմքն ինքնուրույն չորանա, քանի որ ջրի գոլորշիացման հետ ջրազրկվում է նաև մաշկը: Ավելի խորը մաքրում կատարելու նպատակով բավարար է շաբաթը մեկ անգամ մաշկը մաքրել, մեռուկացած շերտերը հեռացնել համապատասխան քսուքներով:

 

Լվացման համար նախատեսված ժելերն ու փրփուրները կարելի է հերթագայել լորենու, երիցուկի, կատվալեզվի ծաղիկներից պատրաստած եփուկով: Դրսում երկար ժամանակ գտնվելուց հետո խորհուրդ է տրվում այդ եփուկներից որևէ մեկով թրջած անձեռոցիկները դնել դեմքի վրա:

 

Մաշկի բոլոր տեսակներին կարելի է եղինջով դիմակ դնել

 

Երեք ճաշի գդալ չորացրած եղինջի տերևների վրա ավելացնել մի քիչ եռացրած ջուր, այնքան, որ ստացվի շիլայանման զանգված ու ջրային բաղնիքում եռացնել 10-15 րոպե: Այնուհետև սառեցնել ու քսել դեմքին: 15-20 րոպե պահելուց հետո դեմքը լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով: 

 

Չոր և նորմալ մաշկի սնուցման համար կարելի է շաբաթը 3 անգամ դդումի հյութով դիմակ պատրաստել:

 

Մեկ ճաշի գդալ դդումի թարմ հյութին ավելացնել 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 ձվի դեղնուց, 2 թեյի գդալ թթվասեր: Այս ամենը լավ խառնել ու քսել դեմքին, 20 րոպե հետո գոլ ջրով լվացվել:

 

Դեմքի մաշկը կարելի է խոնավացնել և սնուցել նաև բանջարեղենի ու մրգերի հյութերով. վարունգ, լոլիկ, ելակ, ծիրան, դեղձ, ձմերուկ, խաղող և այլն:

 

Վարունգը խոնավացնող, սպիտակեցնող և թարմացնող հատկություն ունի: 

 

Վարունգի կեղևը դրեք դեմքին կամ քերած վարունգը լցրեք թանզիֆի վրա, այնուհետև դրեք դեմքին: 

Հեղինակ. Ելենա Սիմոնյանց դեղագործ-կոսմետոլոգ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2012 (295)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ